Երևան
22 / Հունվար / 2020

Հայտնի գործարարի 26–ամյա որդին դիմել է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հայտնի գործարար, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ 26-ամյա Վահագն Արսենյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն և հայտնել, որ ինքը հանիդիսանում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին է պատկանում «Ջերմուկ» ապրանքանիշը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Արսենյանը տեղեկացրելէ նաև, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 64-ամյա Սուրեն Բալայանը և Գորիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Բալայանը ապօրինի օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը , ինչի արդյունքում մոլորութայն մեջ են գցում սպառողներին, ստանում են օգուտներ, սակայն խուսափում են հարկային պարտավորությունները կատարելուց, ինչից հետո ճանաչվում են սնանկ:
Վ. Արսենյանը հայտնել է նաև, որ իրենց կատարած գործողությունների արդյունքում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բալայանը աշխատում է «Ջերմուկ Ակվա» և «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ների տնօրեն և «Վանակվա Գրուպ» ՍՊԸ -ի միջոցով արտադրում և իրացնում են «Ջերմուկ Ակվա» ապրանքային նշանը կրող հանքային ջուր թե՝ Հայաստանում և թե՝ Արցախի Հանրապետությունում:

Մանրամասները սկզնաղբյուր կայքում։

դիտվել է 17776 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից