Երևան
22 / Հունվար / 2020

34 թափուր աշխատատեղ՝ ՊԵԿ-ում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) բաց և փակ մրցույթ է հայտարարել Կոմիտեի մաքսային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար:

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Կրտսեր պաշտոններ

Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 2-րդ բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային տեսուչ – 1 հաստիք
Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
Արևելյան մաքսատուն–վարչության մաքսային գործառնությունների բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
Արևելյան մաքսատուն–վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ – 2 հաստիք
Արևելյան մաքսատուն–վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 6 հաստիք
Արևելյան մաքսատուն–վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 3 հաստիք
Արևելյան մաքսատուն–վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 4 հաստիք
Արևելյան մաքսատուն–վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 2 հաստիք
Արևելյան մաքսատուն–վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 3 հաստիք
Արևելյան մաքսատուն–վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք:
Մաքսային ծառայության կրտսեր պաշտոնները համալրելու համար անցկացվող բաց մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Նշված բոլոր կրտսեր պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների անձնագրերով:

Նշված բոլոր կրտսեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 9-րդ հավելվածով:

ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹ
Առաջատար պաշտոններ

Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության 2-րդ բաժանմունքի ավագ մաքսային տեսուչ – 1 հաստիք
Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ մաքսային տեսուչ – 1 հաստիք:
Մաքսային ծառայության առաջատար պաշտոնները համալրելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Նշված բոլոր առաջատար պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների անձնագրերով:

Նշված բոլոր առաջատար պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով:

Գլխավոր պաշտոններ

Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ – 1 հաստիք
Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի պետ – 1 հաստիք
Արևելյան մաքսատուն-վարչության մաքսային գործառնությունների բաժնի պետ – 1 հաստիք
Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի տեղակալ – 1 հաստիք
Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի պետ – 1 հաստիք:
Մաքսային ծառայության գլխավոր պաշտոնները համալրելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող Հայաստանի հանրապետության քաղաքացիները:

Նշված բոլոր գլխավոր պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների անձնագրերով:

Նշված բոլոր գլխավոր պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածով:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

Մրցութային հանձնաժողովի անունով գրավոր դիմում/օրինակելի ձևը կցվում է, դիմումը ներկայացնել լրացված/,
Անձնագրի պատճեն,
ՀԾՀ պատճեն/կամ սոց.քարտի պատճեն/,
Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
Մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր/առկայության դեպքում/,
Աշխատանքային գրքույկի պատճեն կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանք,
Տեղեկանք հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (Հայաստանի Հանրապետության կառավարության 15.02.2019թվականի №98-Ն որոշում),
Հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության /օրինակելի ձևը կցվում է, հայտարարությունը ներկայացնել լրացված/,
Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի (եթե առկա է) պատճեն/բոլոր լրացված էջերը/,
Երկու լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի:
Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ, կիրակի, տոնական և հիշատակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 25-ի, ժամը 12:00-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060)544624 հեռախոսահամարով:

Առավել մանրամասն՝  Իրավաբան.net-ում 

դիտվել է 9350 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից