Երևան
22 / Հունվար / 2020

Մի դավաճանության պատմություն. Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը

Lragir.am-ը գրում է․ Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ դիզվառելիքի գործով առերեսվել են Սերգո Կարապետյանն ու Բարսեղ Բեգլարյանը: Այդ գործով, ինչպես հայտնի է, մեղադրվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ մեղադրանքի, նա հանձնարարել է կառավարությանը ավելի թանկ գին առաջարկող ընկերությունից գնել գյուղացիներին տրամադրվելիք էժան վառելիքը: Ընկերությունը պատկանում է Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին: Սարգսյանի դեմ, ըստ լուրերի, ցուցունք է տվել Հովիկ Աբրահամյանի կառավարության գյուղնախարար Սերգո Կարապետյանը, որն էլ Աբրահամյանի մտերիմն է:


Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի մտերիմներին առերեսելու փոխարեն, գուցե արժեր առերեսել անմիջապես Հովիկ Աբրահամյանին ու Սերժ Սարգսյանի՞ն, եւ ամեն ինչ կպարզվեր ու կվերջանար շատ ավելի արագ:


Սերժ Սարգսյանի համակիրները կամ այդպես ներկայացողները Սերգո Կարապետյանին համարում են դավաճան: Դավաճանության թեման խիստ խորհրդանշական է, եւ իշխող համակարգում թերեւս ենթագիտակցական: Նախկին իշխող համակարգում դավաճանության ենթագիտակցական զգացումը ունի շատ խոր արմատներ դեռեւս այդ համակարգի իշխանության եղած տարիներից:

Օրինակ, Սերժ Սարգսյանը գուցե դավաճանություն էր համարում ԲՀԿ ստեղծելու եւ Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու Ռոբերտ Քոչարյանի մտադրությունը: Դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանն է գուցե համարել, որ Սերժ Սարգսյանն ինչ որ դավաճանական քայլեր է արել 2003 թվականի նախագահի ընտրությանը, որտեղ թվում է թե Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի սպասվելիք համեմատաբար համոզիչ հաղթանակը իրականում տրվեց չափազանց ծանր գնով, ինչը եւ հանգեցրեց իշխանության ներսում լուրջ վեճերի եւ անվստահության:

2008-ի փետրվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին վախեցավ դավաճանությունից, երբ Սերժ Սարգսյանը կոալիցիա կնքեց Արթուր Բաղդասարյանի հետ, որին Քոչարյանը դեռեւս 2007-ին էր դավաճան հռչակել: Սարգսյան-Բաղդասարյան կոալիցիայից ժամեր անց էլ թերեւս դավաճանության տագնապով Ռոբերտ Քոչարյանը կայացրեց մարտիմեկյան ուժային գործողության որոշումը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 31638 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից