Երևան
22 / Հունվար / 2020

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԳԻՏԵԼԻՔԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ ՀԵՀԵՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համագործակցաբար կայացավ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի 3-րդ եզրափակիչ փուլը Արարատի մարզի 13 դպրոցների միջև:

Միջոցառումն անցկացվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակում: Ժյուրին էին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Սևակ սրկ. Գրիգորյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Մասիսի տարածաշրջանի պատասխանատու Անահիտ Սարգսյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գործավար-քարտուղար Անի Ավագյանը:

Ժյուրին նախագահում էր ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Ներկա էին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ՀԱԸ երիտասարդական, մանկապատանեկան և տրավմայի ամոքում ծրագրերի մենեջեր Մարիաննա Ապրեսյանը, ՀԱԸ Ծրագրային ասիստենտ Աննա Սուքիասյանը և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի ողջ անձնակազմը:

Վիկտորինայի Հաղթող ճանաչվեցին Վեդիի Ավագ, Արտաշատի թիվ 3 հիմնական, Ներքին Դվինի միջնակարգ և Բաղրամյանի միջնակարգ դպրոցները, որոնք պարգևատրվեցին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Ամառային ճամբար 2020» ուղեգրերով‼️

https://www.facebook.com/hehemofficial/posts/2287944894642796?__xts__[0]=68.ARDvFxObK7j_sHzfvavosCO16kK667m_7zaZE5AiO4fkdidikqBgSmyxAq1DF6bTpieu89VkG3WYZu9a6nVEpupdCmhcYRlxRZs2QF4vvFha93HBFnWE75jtO_W3iXdTb-nmeYvUazGn-rL-zprGBOXNigAI4NB0SSVGa_OoZPnJ4f5M28kaJx_5a2b0FPR7ZyBCnOE81OWp_h4F_rc0Lfdnr5Khi0maZl5HfBWzAN4egp7ritRJOrZrFPTzX9nPgPcqYkQhFy8owEKmLZZ1ixwvDkMPzEFgzaVofIjBCVmAqVtXoDc4HlI1tvoYsv4gfeRtKx-dwxmwzjVt1u0jOBJJpg&__tn__=H-R

դիտվել է 3888 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից