Երևան
17 / Փետրվար / 2020

Երևանում բախվել են 19-ամյա վարորդի BMW X6-ն ու 31-ամյա վարորդի մարդատար Газель-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Արարատ հոթել»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Յուրա Սարգսյանի վարած BMW X6 մակնիշի 06 XX 045 համարանիշի և 31-ամյա Վահե Մաթոևյսյանի վարած թիվ 8 երթուղին սպասարկող մարդատար Газель մակնիշի 4996 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Գրում է shamshyan.com-ը :


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Газель-ի գազաբալոնը։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

դիտվել է 6037 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից