Երևան
17 / Փետրվար / 2020

Նիկոլ Փաշինյանը «մերկացրել» է Սերժ Սարգսյանի գործը

Lragir.am-ը գրում է․ Այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է: Այսինքն, ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հանդեպ մեղադրանքին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությանը մոտ կես միլիարդ դրամի վնաս պատճառող հանձնարարության համար, որ տվել է կառավարությանը՝ սուբսիդիոն դիզվառելիք գնել ոչ թե ավելի էժան մատակարարող ընկերությունից, այլ իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանից:

 

Մեղադրանքը թե Բեգլարյանն է հերքում, թե Սերժ Սարգսյանը: Իսկ ցուցմունք տված Սերգո Կարապետյանի դեմ, որը գյուղատնտեսության նախկին նախարարն էր իր մտերմի՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, Սերժ Սարգսյանի համակիրները սկսել են արշավ՝ «դավաճան» որակումով:

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե հանրությունը զավեշտալի է համարում, որ Սարգսյանի դեմ մեղադրանքը առնչվում է ոչ թե ասենք 4 միլիարդի, այլ 400 միլիոնի գործի, նշելով, թե շատերը կոռուպցիայի դեմ պայքարը պատվերով համերգ են պատկերացնում, մտածելով, թե տրվել է 400 միլիոնի գործի պատվեր, ոչ թե 4 միլիարդի: Այդտեղ է, որ վարչապետը նույնացնում է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալման եւ կոռուպցիոն մտածողության ծագումը:

Այդ նույնականացումը արդարացի է եւ ունի հիմք, ու Նիկոլ Փաշինյանը շոշափում է կարեւոր հարց, որն առնչվում է հանրային իրավագիտակցությանը, իրավական մշակույթին եւ հանրային գիտակցությանը ընդհանրապես:

Բայց այդտեղ կա բավական նուրբ պահ: Կոռուպցիայի դեմ պայքարի ընկալման եւ կոռուպցիոն մտածողության ծագումնային նույնության «էֆֆեկտը» հանրության մոտ ստացվել է նաեւ նախորդ տարիների ընդդիմությունների գործունեության հետեւանքով, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի: Ի վերջո, երբ տարիներ շարունակ հանրությանը մատուցվում է, որ այսինչ այնինչյանի գլխավորությամբ թալանվում, յուրացվում, մսխվում են միլիարդներ՝ ընդ որում դոլարով, հետո չափազանց բարդ է մարդկանց բացատրել՝ թե ինչու 400 միլիոն դրամ, այլ ոչ թե բազմապատիկ ավելի:

Մինչդեռ բացատրել իհարկե պետք է, որովհետեւ ո՞վ գիտե, թե միլիարդավոր դոլարների հանգամանքը որքանով է հավաստի, ապացուցված, կամ ապացուցելի, հայտնաբերելի, վերադարձելի:

Մինչդեռ, եթե չկա հստակ եւ համոզիչ ապացույց՝ որ միլիարդավոր դոլարների մսխումները կամ յուրացումները եղել են զուտ քաղաքական նկատառումներով չափազանցված, եւ քանի դեռ որեւէ մեկը չի ասել՝ մենք սխալվել ենք, միլիարդներ չէին, հանրությունը համոզված է լինելու, որ միլիարդներ էին: Ըստ այդմ՝ համոզված է լինելու, որ եթե վերադարձվողը միլիարդներ չեն, ուրեմն «այդտեղ մի բան կա»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 5727 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից