Երևան
22 / Հունվար / 2020

Հայկական հարցի լյուստրացիա. Թուրքիան պատրաստվում է շանտաժի

Lragir.am-ը գրում է, Թուրքիայի նախագահի նստավայրը հայտարարել է հայերի ցեղասպանության թեմայի վերաբերյալ անգլիալեզու կայք թողարկելու մասին, որի նպատակն է լինելու թուրքական ժխտման քաղաքականության ինֆորմացիոն սպասարկումը: Կայքը, ըստ Թուրքիայի նախագահական պալատի, պատասխանելու է հայերի ցեղասպանության առիթով Թուրքիային ներկայացվող հարցերին ու պահանջներին, այդ թվում երրորդ երկրներին մեղադրելով հայ-թուրքական կարգավորմանը վնասելու համար:


Անկարայի որոշումը լավագույնս բնորոշում է, թե ինչպիսի տագնապներ կան Թուրքիայում համաշխարհային քաղաքականության հոսքերում հայկական հարցի շրջանառության դինամիկայի եւ մակարդակի հետ կապված, որն օրինակ արտահայտվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված աննախադեպ ակտով:


Անկարան լավ է պատկերացնում, որ ճնշումը գնալով ուժգնանալու է, պայմանավորված աշխարհակարգային լայն տրանսֆորմացիայով:

Մեծ հաշվով, նոր կայքի ստեղծման առումով Անկարայի խնդիրը թերեւս ժխտումը չէ: Դա կարող էին անել գուցե առանց կայքի էլ, կամ եղած տեղեկատվական ռեսուրսներով: Թուրքիան ըստ երեւույթին ստեղծում է գործիք, որով պատրաստվում է կենտրոնացված եւ համակարգված «հարաբերվել» ուժային կենտրոնների հետ, որոնք էական դեր ունեն միջազգային քաղաքականության անցուդարձում եւ որոնց զինանոցում է լինելու «հայկական հարցը»:

Անկարան ըստ երեւույթին պատրաստվում է հայկական հարցի առնչությամբ նրանց հետ տեղեկատվական պատերազմի, ժխտման խնդրից անցնելով առաջ եւ փորձելով հայերի հանդեպ հանցագործության համար մեղքի կամ պատասխանատվության բաժիններ դնել նաեւ ուժային կենտրոնների վրա, որոնք էական դեր են կատարում թե այժմ, թե կատարել են դարասկզբին:

Արդյոք Անկարան պատրաստվում է հայկական հարցի «աշխարհքաղաքական լյուստրացիայի», դիմելով, կամ առնվազն մշտապես պատրաստ լինելով ծայրահեղ դեպքում իրեն ներկայացնել որպես ընդամենը ուժային կենտրոնների հանցակից՝ երբ հայկական հարցում կանգնի պատի առաջ:

Թուրքիայի իշխանությունը մշտապես շոշափել է արխիվներ բացելու հանգամանքը, թերեւս ակնարկելով, որ ինքը եղել է դահիճը, բայց իր ձեռքը ոչ միայն չեն փորձել բռնել, այլ նույնիսկ ավելի են մոտեցրել զոհին՝ ինչ-ինչ նկատառումներով:

Դրա հետ մեկտեղ, Անկարայի տեղեկատվական նոր գործիքի հիմնումը հատկանշական է այն ֆոնին, որ սպասվում է հայկական հարցի կարեւորագույն մի ասպեկտի՝ ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրի առումով: Բանն այն է, որ այդ պայմանագիրը Թուրքիան դիտարկել է թերեւս մի հսկա քար՝ հայկական հարցի վրա դրված, Ռուսաստանի ամբողջ ծանրությամբ եւ քաշով, որը փաստորեն ստանձնել է հայկական հարցը խեղդելու պայմանագրային պարտավորություն:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում 

դիտվել է 10860 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից