Երևան
19 / Հունվար / 2020

Էս ի՞նչ կարգին երեւանցի կորցրեցինք. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանի մասին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաստորեն, որ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր


Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, այլ մեզ պես շարքային երևանցի ու շատ էր ուզում, որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը ոչ թե տոնածառերի, փուչիկների ու բանտիկների վրա փող «լվա», այլ քաղաքի կենսական խնդիրները լուծի, 2013 թվականի հոկտեմբեր 12-ին, ժամը 13.33-ին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել`«Այսօր 500 000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգեղ և տգետ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»:

Հայկ ջան, հենց հիմա գրիչս վերցրեցի ու ստորագրեցի քո էս ասած ամեն բառի ու տառի տակ:
Բայց մի բան եմ մտածում` վաղը, երբ «Տոնածառ փարթիի» համար ծախսած կլինես արդեն նախատեսված 700 հազար դոլարը, մենք ինչպիսի՞ Երևանում ենք արթնանալու:

Էս ի՞նչ կարգին երեւանցի կորցրեցինք»։

դիտվել է 7184 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից