Երևան
22 / Հունվար / 2020

Պուտինը հեռանու՞մ է. ընտրվել է Սիմոնյանը

RT ռուսական պետական գործակալության ղեկավար, ռուսական քարոզչության դեմքերից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյանը գրառում է արել, թե իր տպավորությամբ Ռուսաստանի հաջորդ նախագահը չի լինի Պուտինը: Սիմոնյանի խոսքով, նա կընտրի իր հաջորդին, կհայտարարի նրա մասին, կառաջարկի ձայն տալ նրան, եւ ժողովուրդը կընտրի: Այդպես է կարծում Սիմոնյանը:


Կրեմլի խոսնակ Պեսկովը Պուտինի ժառանգորդի մասին հարցերին պատասխանում է, որ իրենք ինտենսիվ աշխատում են կառավարման ուղղությամբ, իսկ նախագահական ժամկետի ավարտին դեռ շատ ժամանակ կա:


Ժամանակ, թվում է, որ շատ կա: Հաջորդ ժամկետը 2024 թվականն է, եթե իհարկե Պուտինը չորոշի, որ հեռանում է ավելի վաղ: Միաժամանակ, հաշվի առնելով Ռուսաստանի ներսում եւ շուրջն առկա խնդիրները, բարդ մարտահրավերներն ու դրանց դիմագրավելու ռեսուրսային սղությունը, աներկբա է, որ ժամանակը ՌԴ նախագահի համար անցնելու է շատ արագ, եւ 2024 թվականը բառի բուն կամ պատկերավոր իմաստով կարող է գալ շատ արագ:

Պուտինի ինտենսիվ աշխատանքը թերեւս ենթադրում է նաեւ աշխատանք 2024-ի խնդրի լուծումները գտնելու ուղղությամբ: Օրինակ, նա արդեն ամիսներ շարունակ ինտենսիվ քննարկման մեջ է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որն ինքն էլ ունի նախագահի ընտրություն անցկացնելու խնդիր: Օրերս Սոչիում Պուտինն ու Լուկաշենկոն մի քանի ժամ քննարկել են ինտեգրացիոն հարցեր: Փորձագետները կարծում են, որ ինտեգրացիան դիտարկվում է Պուտինի 2024 խնդրի լուծման սցենարներից մեկը, երբ նա կարող է առաջադրվել այսպես ասած զրոյից՝ միասնական նոր պետության տրամաբանությամբ:

Միաժամանակ, Լուկաշենկոն հայտարարում է, որ Բելառուսի ինքնիշխանությունն անձեռնմխելի է: Հատկանշական է, որ Սոչիում Պուտինի հետ նրա հանդիպմանը զուգահեռ Մինսկում մի քանի հարյուր մարդ հանրահավաք են արել Բելառուսի ինքնիշխանության համար, եւ ոստիկանությունը մեղմ ու լոյալ է եղել նրանց նկատմամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 38478 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից