Երևան
29 / Փետրվար / 2020

Ինչ կմնա աշխատավարձից

Դժվար է չհամաձայնել, որ աշխատավարձերը Հայաստանում ցածր են։ Եթե հանում ենք նաև այն բազմատեսակ հարկերն ու այլ կարգի վճարները, ապա տակը գրեթե բան չի մնում։ Ու դրանով մարդիկ պետք է ապրեն մի ամբողջ ամիս։

Վերջին տվյալներով, Հայաստանում միջին աշխատավարձը շուրջ 179 հազար դրամ է։ Բայց աշխատողների մեծ մասը դրանից անհամեմատ քիչ է ստանում։
Հայաստանում շուրջ 390 հազար մարդու աշխատավարձը չի հասնում 150 հազար դրամի։ Խոսքը այսպես ասած, կեղտոտ աշխատավարձի մասին է։ Այդպիսին է աշխատողների գրեթե 65 տոկոսի դեպքում` չհաշված դեռ հարկերն ու այլ կարգի վճարները, որոնք բավական մեծ տոկոս են կազմում։

Միայն եկամտային հարկի տեսքով մարդիկ վճարում են աշխատավարձի 23 տոկոսը։ Եթե համարենք, որ քաղաքացու աշխատավարձը 150 հազար դրամ է, ապա եկամտային հարկի գումարը կկազմի 34,5 հազար դրամ։ Եվս 2,5 տոկոս կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասհանումն է։ Իհարկե, 2,5 տոկոսը ժամանակավոր է. արդեն հաջորդ տարվանից այն սկսելու է բարձրանալ։ Բայց անգամ 2,5 տոկոսի դեպքում 150 հազար դրամ աշխատավարձից պահումը անցնում է 3,7 հազարը։ Յուրաքանչյուր աշխատող` անկախ աշխատավարձի չափից կատարում է նաև հազար դրամ դրոշմանիշային վճար։

Արդյունքում ստացվում է բավական կլորիկ գումար։ 150 հազար դրամից միայն պահումները կազմում են շուրջ 40 հազար։ Բայց դա դեռ ամենը չէ։
Պակաս քիչ գումարներ չեն խլում կոմունալ վճարները` գազը, ջուրը, հոսանքը, հեռախոսը, աղբահանությունը, բնակարանային սպասարկումը, տրանսպորտային ծախսերը։ Այս ցանկը էլի կարելի է շարունակել։ Բայց սա էլ բավական չէ պատկերացնելու համար, թե զուտ հարկերից բացի, ինչ այլ պարտադիր վճարումներ են կատարում քաղաքացիները։

Այս դեպքում անշուշտ դժվար է հստակ հաշվարկել, թե խոսքը ամսական ինչ գումարի մասին է։ Տարբեր քաղաքացիների դեպքում, դա տարբեր է։ Ամեն դեպքում, միջին հաշվով նման վճարումները խլում են փաստացի աշխատավարձի գրեթե 30 տոկոսը։ Խոսքը` առնվազն 30-35 հազար դրամի մասին է։
Արդյունքում`150 հազար դրամ անվանական աշխատավարձից քաղաքացուն մնում է հազիվ մի 75-80 հազար դրամը, եթե ոչ ավելի քիչ։ Դե արի ու դրանով մի ամբողջ ամիս ապրի, առավել ևս, ընտանիք պահի։

Եվ այսքանից հետո կառավարությունը պատրաստվում է մի բան էլ ավելացնել հարկային բեռը։ Միայն 6 տոկոս առողջության հարկը ենթադրում է 150 հազար դրամ աշխատավարձից ևս 9 հազարի պահում։ Կուտակային ֆոնդերի 5 տոկոսին վերադարձը առաջացնելու է հավելյալ 3,7 հազար դրամի մասհանում։ Ու դեռ պարզ չէ, թե ինչքա՞ն լրացուցիչ վճար կպահանջվի գույքահարկի հետ կապված նոր հարաբերությունների ներդրման հետևանքով։ Այս պահին հայտնի է միայն, որ գույքահարկի բեռը քաղաքացիների համար ծանրանալու է առնվազն կրկնակի անգամ։

Եթե այս ամենին ավելացնում ենք նաև տարիներով աշխատավարձեր չբարձրացնելը և ամենամյա գնաճը, ապա պատկերը ավելի տպավորիչ է դառնում։
Ստացվում է, որ մարդիկ աշխատում են, բայց աշխատավարձի գրեթե կեսը` հազար ու մի հարկերի, պարտադիր վճարների տեսքով հետ են վերադարձնում։

Այսքանից հետո զարմանալի չէ, որ այսօր Հայաստանի բնակչության գրեթե մեկ քառորդը աղքատ է։ Այսինքն` մեկ անձի հաշվով ստանում է ամսական 43 հազար դրամից պակաս եկամուտ։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 15654 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից