Երևան
19 / Հունվար / 2020

Էս 700.000 դոլարանոց Ամանորի տոնախմբության մասով մի բան ասեմ

Քաղաքագետ Հմվսեփ Խուրշուդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Էս 700.000 դոլարանոց Ամանորի տոնախմբության մասով մի բան ասեմ։ Անցած տարի երկու ընտանիքով մեկնեցինք Թիֆլիս։ Նոր տարին դիմավորեցինք հենց փողոցում - հրապարակներից մեկում։ Տոնողների կեսը արտասահմանցի էին։

Միայն Հայաստանից, ըստ վիճակագրության, 30.000 մարդ էր եկել Թիֆլիս' Ամանորը դիմավորելու։ Քաղաքապետարանը իրոք որ ճոխ Ամանոր էր կազմակերպել։ Չեմ կարող ասել ինչքան գումար էին ստույգ ծախսել, բայց չեմ բացառում, որ միլիոն դոլարից ավելի լիներ։ Բայց հաստատ Թիֆլիսը ամանորյա տրենդային տուրիստական ուղղություն դարձնելը տասնապատիկ ավելի շատ հասույթ բերեց քաղաքին էլ, Թիֆլիսի բիզնեսներին էլ։

Այնպես որ այս 700.000 դոլարը, եթե, իհարկե, գրագետ ծախսվի, այլ ոչ թե անցած տարվա անշուք ու անիմաստ թանկ տոնածառի պես, կարող է համարվել շահավետ ներդրում Երեւանի ու Հայաստանի համար, այլ ոչ թե պարզ պճնամոլություն։

Վիեննայի, Բրյուսելի ու մյուս քաղաքների մասին էլ չասեմ։ Ոչ թե պճնանք, այլ պարզապես չոր մարքեթինգ։

դիտվել է 8434 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից