Երևան
28 / Փետրվար / 2020

Սերժ Սարգսյանն ու Ֆրանկլինի վերադարձը. դաժան մրցակցություն

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Չեխիայի իրավապահները որոշել են բավարարել Նարեկ Սարգսյանին՝ Սաշիկ Սարգսյանի որդուն արտահանձնելու դիմումը: Սաշիկ Սարգսյանի որդին հեղափոխությունից հետո հայտնաբերվեց Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անձնագրով: Հայաստանում նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:


Մի քանի օր առաջ մեղադրանք ներկայացվեց Նարեկ Սարգսյանի հորեղբորը՝ Սերժ Սարգսյանին, սուբսիդիոն դիզվառելիքի գործով: Սերժ Սարգսյանի խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Այդ ֆոնին հատկանշական է, որ կարող է վերադարձվել նրա հեռացած եղբորորդին:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի մեղադրանքի առիթով նախօրեին հայտարարել էր, թե որոշ արձագանքներ տարակուսանք են հարուցում: Նա մասնավորապես նկատի էր ունեցել այն, որ շատերը հարցնում են, թե ինչու են Սարգսյանին մեղադրանք առաջադրել միլիոնների, ոչ թե միլիարդների չարաշահման համար: Շատերի ընկալումներում դա պատվերով համերգ է, նշել էր վարչապետը:

Տողատակում իհարկե շատ ավելի խորքային խնդիր է, եւ հարցն առնչվում է հեղափոխության «իսկության» ու Սարգսյանների ընտանիքի «նույնականացմանը», կամ Սարգսյաններով «իսկությունը» չափելուն:

Մասնավորապես, տարածված են որոշակի չափումներ՝ «եթե հեղափոխությունը իրական է, ինչու՞ Սերժ Սարգսյանը բանտարկված չէ», կամ՝ «ինչու է Սաշիկ Սարգսյանի որդին փախած»: Աներկբա է, որ նոր իշխանությունը «Սարգսյաններով չափման» հանրային որոշակի մամլիչի տակ է: Մեծ է դա, թե ոչ, ավելի զգալի կլինի իշխանության համար, բայց կա առնվազն այնքան, որ հնարավոր չէ անտեսել կամ չնկատել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 5790 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից