Երևան
25 / Հունվար / 2020

Երևանում ՌԴ 2 քաղաքացի կապել են ՌԴ մեկ այլ քաղաքացու, դանակահարել, թալանել և փախել

Դեկտեմբերի 10-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արան Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոլյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Իվան ֆ.-ն է: Մինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Սեդոյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմանում, ՌԴ քաղաքացիներ, 22-ամյա Դանիել –Քրիստիան Ս.-ն, 22-ամյա Նիկոլայ Ռ.-ն Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ծեծի են ենթարկել Իվան Ֆ.-ին, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել, որ նա իր հաշվեհամարից 2 հազար ԱՄՆ դոլար փոխանցի իրենց հաշվին, որից հետո հափշտակել են Իվան Ֆ.-ի նոթբուքը, բջջային հեռախոսները և դրամապանակը:

Դրամապանակում եղել է մոտ 150 հազար դրամ, 30 վրացական լարի: Ըստ նախնական տեղեկության՝ Իվան Ֆ.-ին դանակով հարվածել է Նիկոլայ Ռ.-ն, այնուհետև կասկածյալները նրան թողնելով կապված վիճակում, դիմել են փախուստի:


Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Դանիել-Քրիստիան Ս.-ին և Նիկոլայ Ռ-ին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 4024 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից