Երևան
28 / Հունվար / 2020

Ռոբերտ Քոչարյանը գաղտնազերծեց. այդ փուչիկը վաղուց պայթել է

Lragir.am-ը գրում է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրապարակ օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախի նախագահի սպասվող ընտրությանը, արել է մի քանի հայտարարություն, որից պարզ է, թե ով է նախագահի ընտրությանը նրա թեկնածուն:


Նրա գնահատականից պարզ է, որ խոսքը Վիտալի Բալասանյանի մասին է, թեեւ մինչ այդ էլ հանրային զգալի շերտերում այդ առնչությամբ չկար կասկած: Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե «Արցախում պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ»: Թեեւ, միայն Վիտալի Բալասանյանը չէ իհարկե, որ կարող է համարվել պատերազմով անցած՝ Արցախում գործնականում չկա պատերազմով չանցած մարդ, այդուհանդերձ երկրորդ նախագահի ձեւակերպումը ուրվագծում է Վիտալի Բալասանյանի վրա կատարվող խաղադրույքը:

 

Դրա վկայությունն է նաեւ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, թե «Իշխանության հռչակված իրա­վահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նա­խագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», հայտարարում է երկրորդ նախագահը:

Նա միաժամանակ կրկնում է նաեւ, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում չունի ռազմավարություն եւ գործողությունների պլան, իսկ Բրատիսլավան դրա վկայությունն էր:

Այդ մասին խոսում է գործիչ, որի նախագահության շրջանում է Հայաստանը հավանություն տվել բանակցային սկզբունքների մի փաթեթի, որը հայտնի է «մադրիդյան սկզբունքներ» ձեւակերպմամբ: Փաթեթ, որը գործնականում այն հաղթանակը հանձնելու մասին է, որին Հայաստանի նոր իշխանությունից իբրեւ թե սպառնացող վտանգ կա ըստ Ռոբերտ Քոչարյանի: Այսինքն, ներկայում հաղթանակին սպառնացող վտանգի մասին խոսում է գործիչ, որի նախագահության շրջանում այդ հաղթանակը հանձնելու մասին սկզբունքները ընդունվել են որպես բանակցության հիմք:

Մյուս կողմից, միանգամայն հասկանալի է, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը թիրախավորում արցախյան գործընթացը: Մի առումով դա Հայաստանում ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած ուժերի ավանդական գործիք կամ խաղաքարտ է իշխանություն ունեցող ուժերի հանդեպ: Մյուս կողմից, երկրորդ նախագահի համար քաղաքական պաշտպանության վերջին հույսը մնացել է Արցախը, այն բանից հետո, երբ անգամ ընկեր Պուտինը չարդարացրեց հույսերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 11788 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ուղիղ. Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Մալյանը զանգահարել է կնոջը. նոր մանրամասներ

Քոբի Բրայանտի և նրա դստեր հետ մահացել է նաև ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից