Երևան
23 / Հունվար / 2020

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Հայտնի է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Պարզվել է տուժողի ինքնությունը, ինչպես նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։ Տուժողը հարցաքննվել է։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,-ասաց նա։


Հիշեցնենք, որ Համացանցում նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Համացանցում հրապարակված «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։

«NewsMedia.am» կայքում «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում բուռն քննարկման առիթ դարձած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանից: ՄԻՊ-ը նշել էր, թե իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին:

 

դիտվել է 8923 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից