Երևան
25 / Հունվար / 2020

Կարող է նաեւ մարդ սպանել ու ազատ շրջե՞լ

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի Հանրապետության փողոցում գործող Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտը դանակահարել է աշակերտներից մեկին»:
Սա Շամշյանի լուրից մի հատված է։ Դեպքը տեղի է ունեցել երեկ։
Մանրամասները՝ այլ տեղերից։

Ֆիզկուլտի դասի ժամանակ, երբ դանակահարվել է երեխան, հայտնի չէ, թե ուսուցիչը որտեղ է եղել, բայց հաստատ երեխաների հետ չի եղել։

Այս դպրոցի մասին ասում են, որ գրեթե բոլոր տղաները դանակով զինված են դպրոց մտնում։
Եվ ամենահետաքրքիրը՝ անչափահաս դանակահարողը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Այսինքն, եթե անչափահաս է, կարող է նաեւ մարդ սպանել ու ազատ շրջե՞լ։
Այս դպրոցի տնօրենը հավասարապես պատասխանատու է կատարվածի համար եւ ուսուցչի հետ թեւ թեւի պետք է հրաժեշտ տա դպրոցին։

դիտվել է 5733 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից