Երևան
25 / Հունվար / 2020

Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից. Վարդենիսի ԲԿ-ում մահացած երեխայի մոր վիճակը կայուն ծանր է

Վարդենիս ԲԿ-ում մահացած պտղի դեպքի առնչությամբ Առողջապահության նախարարությունը երեխայի ծնողների հետ կապ չի հաստատել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց մահացած երեխայի հայրը՝ Հրայր Խուրշուդյանը։

Նա ասաց, որ ծննդկանի՝ 32-ամյա Ինետա Գալստյանի վիճակը «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները գնահատում են կայուն ծանր։


«Բժիշկներն ասում են՝ արյան տոկոսները ցածր է, երիկամներում խնդիր է առաջացել։ Համեմատած երեկվա, այսօր կնոջս վիճակի դրական փոփոխություն կա։ Որ կնոջս առողջություն լինի, ես ոչ մի իրավապահ մարմնի չեմ դիմի, միայն կինս առողջանա՝ 3 երեխաս չմնան առանց մայր։ Դեռ որեւէ մեկի քրեական պատասխանատվության ենթարկելու մասին չեմ մտածում։ Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից»,- ասաց Հրայր Խուրշուդյանը։

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքից
8 տարի ցանկացել եմ տղա ունենալ. ծնողները պտղի մահվան համար մեղադրում են բժիշկներին

դիտվել է 13416 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից