Երևան
17 / Փետրվար / 2020

Արմավիրի մարզում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանցուն

Արմավիրի մարզում երեկ դանակահարության դեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում Արևիկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Խաչիկ Ս-ն վիճաբանել է համագյուղացի՝ 16-ամյա Նարեկ Մ-ի հետ, ով նույնպես սովորում է նույն գյուղի դպրոցում, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչիկ Ս-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։


Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Արմավիրի ոստիկանները Խաչիկ Ս-ին և Նարեկ Մ-ին հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ են վերցվել ծնողի և մանկավարժի ներկայությամբ, որիկց հետո բաց են թողնվել։

դիտվել է 978 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից