Երևան
23 / Հունվար / 2020

Վազգեն Մանուկյանը սրտի վիրահատություն է տարել Ֆրանսիայում

hraparak.am-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ, վերջերս բացված «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը մոտ մեկ շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել Ֆրանսիայում։

Ավելի ստույգ՝ բժիշկները կատարել են սրտի շունտավորում։ Մանուկյանը վաղուց ուներ սրտի հետ կապված խնդիրներ, 90-ականներից սկսած՝ պարբերաբար բուժում էր անցնում Ֆրանսիայում։


Ըստ ամենայնի՝ վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ «Վերնատան» շուրջ բարձրացած աղմուկն է արագացրել նրա մոտ սրտի շունտավորման անհրաժեշտությունը։

Մենք տեղեկացանք, որ վիրահատությունն անցել է հաջող, և նա այս գիշեր արդեն վերադարձել է Հայաստան։

 hraparak.am 

դիտվել է 4586 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից