Երևան
17 / Փետրվար / 2020

Ապշեցուցիչ բան է կատարվում. Որտեղից այդքան թերարժեքության բարդույթ

Lragir.am-ը գրում է․  ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման եւ թուրքական ժխտողականության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո հետաքրքիր էր հետեւել հայկական համացացի արձագանքին: Այստեղ նշմարվեց կրկնությունն այն երեւույթի, որ հաջորդել էր Ներկայացուցիչների պալատում մեկ այլ նման բանաձեւի քվեարկությանն ու ընդունմանը:


Տեղի է ունեցել պատմական իրադարձություն՝ թիվ մեկ գերտերության օրենսդիր մարմնի երկու պալատներում ընդունվել է հայերի ցեղասպանության ճանաչման, կամ այլ կերպ ասած՝ հայկական հարցի ճանաչման ակտ:


Բնական է, որ հարյուրամյակ պատմական արդարություն փնտրող ժողովուրդը, որն արդեն 30 տարի վատ թե լավ ձեւավորել է իր պետությունը հայկական հարցի մեկ այլ առանցքային ուղղության՝ Արցախի հաղթանակի հիմքով, ԱՄՆ-ում ընդունված ակտերը ընդունում է ոգեւորությամբ ու երախտագիտությամբ:

Միանգամայն առողջ եւ բնական արձագանք: Այդ ֆոնին, անմիջապես ձեւավորվում են շրջանակներ, որոնք իրենց մասնագիտական պարտքն են համարում հայ ժողովրդին «սթափեցնելը», բացատրելը, որ ԱՄՆ մեր սիրուն աչքերի համար չէ, որ ընդունել է բանաձեւը, այլ թուրքերի հետ իր խնդիրներից ելնելով, կամ բացատրել, որ ԱՄՆ Սենատի բանաձեւից հետո ոչ ոք մեզ չի տալու Մասիսը կամ որեւէ այլ քար ու թուփ արեւմտյան Հայաստանից:

Չգիտես ինչու, եւ չգիտես որտեղից, հանրության մի մեծ մասի ոգեւորությունը շատերը շփոթում են տգիտության հետ, համարելով, որ կարիք կա մարդկանց տալ այդպիսի տրիվիալ, հաճախ պարզունակ բացատրություններ:

Գուցե կան մարդիկ, շրջանակներ, որոնց համար անհանգստացնող է, որ Հայաստանի հանրության շրջանում կարող է դրական տրամադրություն ձեւավորվել ԱՄՆ հանդեպ, ամերիկյան քաղաքականության հանդեպ կարող է ավելանալ որոշակի վստահություն:

Միեւնույն ժամանակ, ամենաապշեցնողը թերեւս այն է, որ իբրեւ թե կանխելով ավելորդ զգայականությունը՝ կարծես հայ ժողովուրդը լուրը ստանալուն պես շարժվելու էր Արեւմտյան Հայաստանը վերցնելու եւ պետք էր շտապ կանխել այդ քայլը, տարբեր մարդիկ ու շրջանակներ կամա թե ակամա նսեմացնում են նույն հայ ժողովրդի եւ նրա պետական սուբյեկտության դերն ու նշանակությունը միջազգային գործընթացներում: Դրա մասին են վկայում օրինակ հայտարարությունները, թե մենք կապ չունենք այդ բանաձեւի հետ, դա ընդամենն ԱՄՆ քաղաքական հաշվարկն է:

Իհարկե ԱՄՆ քաղաքական հաշվարկն է: Բայց այդ հաշվարկը ձեւավորվում է բազմաթիվ գործոնների փոխազդեցությամբ, եւ էական է, թե դու որքանով ես ունակ տարբեր խողովակներով ու քայլերով քո ազդեցությունն ունենալ այդ հաշվարկին եւ դրանից բխող որոշումների վրա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 21341 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից