Երևան
17 / Փետրվար / 2020

Թույլ չեմ տա վնասեն մեր պետության անվտանգությանը. Վանեցյան

«ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները:

Արթուր Վանեցյանը նշել է, որ եթե ԱԱԾ-ն սահմանափակված է պաշտոնեական էթիկայով, չի նշանակում, որ ում մտքով ինչ դատարկաբանություն անցնի, պետք է հրապարակավ հնչեցնի սպաների հասցեին: «ԱԱԾ գործող սպաները այսօր սահմանափակված են պաշտոնեական էթիկայով, ես՝ այլևս ոչ:


Ասել եմ, նորից կրկնում եմ՝ անկախ իմ կարգավիճակից, մշտապես լինելու եմ ծառայակից ընկերներիս կողքին։ Երբեք թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, արտաքին օրակարգեր սպասարկող անձինք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր հասարակությունը զերծ մնա նրանց վտանգավոր քարոզչության ազդեցությունից։ Սա մեր տունն է, մեր հայրենիքն է»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Մեր այն հարցին՝ ինչպես է գնահատում ԱԱԾ ներկայիս գործունեությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պատվով լուծել իր առջև դրված խնդիրները։ Չնայած ներքին և արտաքին վայրիվերումներին՝ ԱԱԾ-ն այսօր էլ այն կառույցն է, որն իր ուսերին է կրում հայկական պետությունների և ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու չափազանց ծանր ու պատասխանատու բեռը։ Այնտեղ ծառայում են լավագույնները, ովքեր անձնուրաց ու պատվով դիմակայում են բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5984 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից