Երևան
17 / Փետրվար / 2020

«Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը: Ի՞նչ տեղի ունեցավ.

1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:

Ինչո՞ւ հիմա.

1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
3. Վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
4. Հաղթանակի դափնիները բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:

Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ:

դիտվել է 2686 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից