Երևան
23 / Հունվար / 2020

Ինչ կատարվեց ԱՄՆ Սենատի որոշումից առաջ եւ ինչ է այն տալիս Հայաստանին

Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Վաշինգտոնում հանդիպեց նախագահ Թրամփի հետ: Այդ օրը Սենատում արգելափակվեց հայկական բանաձեւը: Սենատոր Լինսի Գրահամը, ով մասնակցել էր Էրդողանի հետ մի քանի սենատորների հանդիպմանը, վետո էր դրել բանաձեւի վրա, հետագայում հայտարարելով, որ դա արել է Սպիտակ տան հորդորով:


Հետագայում թիվ 150 բանաձեւը արգելափակվեց եւս երկու անգամ: Այդ ընթացքում Լոնդոնում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որի թեմաներից մեկը Մերձբալթյան երկրների պաշտպանությունն էր ռուսական հնարավոր ագրեսիայից: Հետագայում հայտարարվեց, թե Էրդողանը համաձայնություն է տվել ՆԱՏՕ-ի պլանին, սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ճշտեց, որ հավանությունը կլինի այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հավանություն կտա Սիրիայում Թուրքիայի գործողություններին:


Դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի եւ նախագահ Թրամփի հետ: Լավրովը Վաշինգտոն էր մեկնել հայկական կապիտուլյացիայի իր պլանով Երեւան, Բաքու եւ Բրատիսլավա մաքոքային շրջագայությունից հետո:

Հատկանշական է, որ ԱՄՆ Սենատում հայկական բանաձեւն ընդունվեց Վաշինգտոն ռուս-թուրքական այցերից հետո: Այս երկու երկրները 1915-1923 թթ. հայկական ջարդերի, հայրենազրկման եւ հայկական տարածքների բաժանման գլխավոր «շահառուներն» են:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 49087 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից