Երևան
23 / Հունվար / 2020

Առաջիկա օրերին գործ կհարուցվի Ռուբեն Հայրապետյանի դեմ

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) և նրա սեփականություն հանդիսացող ընկերություններում լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվում։

Համաձայն տեղեկությունների, իրավապահ մարմինները ձեռք են բերել բավարար տվյալներ՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ գործ հարուցելու համար։ Ասում են՝ ապօրինություններ են հայտնաբերվել նրան պատկանած, այժմ՝ «Արարատ» բանկին միավորված «Զարգացման հայկական բանկ»-ում, ինչպես նաև շինարարական մի շարք գործարքներում, որոնց միջոցով իրականացվել են ՀՀ տարածքում գործող մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման շինաշխատանքների կազմակերպման և իրականացման գործեր։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահների ձեռքում են աշխատանքների կատարման կեղծված փաստաթղթեր, հաշվետվություններ և վճարումների հանձնարարականներ։ Ասում են նաև, որ խոշոր չարաշահումներ են բացահայտվել Զարգացման հայկական բանկի գործունեության մեջ, որը հիմնականում առնչվում է փողերի ապօրինի տեղաշարժին։

Նյութի աղբյուր՝ https://mamul.am/am/news/167021 

դիտվել է 8464 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից