Երևան
17 / Փետրվար / 2020

Կարեն Կարապետյանի նոր պաշտոնը Ռուսաստանում

Lragir.am-ը գրում է․ ՌԴ վարչապետ Մեդվեդեւը ձեւավորել է իրեն կից փորձագիտական խորհրդի նախագահություն, որը գլխավորելու է Ռուսաստանում ժամանակին գորշ կարդինալներից մեկը համարվող Վոլոշինը,: Նախագահության կազմում են ՌԴ նախկին երեք վարչապետներ՝ Ստեպաշին, Ֆրադկով եւ Զուբկով: Եվ ամենահետաքրքիրը՝ նախագահության կազմում է նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:


Կարեն Կարապետյանի առնչությամբ ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ նա կարգավիճակ է ձեռք բերել ռուսական նավթագազային խոշոր ընկերություններից մեկում: Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանը վերադարձել էր ոլորտ, որտեղից նա տեղափոխվել էր Հայաստանի վարչապետի պաշտոնին:


Հայաստանում փոփոխություններից հետո մամուլում պարբերաբար գրվում էր, թե Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումներ է ունենում եւ ձեւավորելու է նոր ուժ: Կարեն Կարապետյանի ռուսական կարիերան, ու առավել եւս ներկայում ՌԴ վարչապետին կից խորհրդում բարձր կարգավիճակը հուշում են, որ Հայաստանի նախկին վարչապետը եթե քաղաքականությամբ զբաղվելու է, ապա ոչ Հայաստանում:

Ի դեպ, նրա այդ կարգավիճակի հարցում Հայաստանում վարչապետի պաշտոնում աշխատանքը թերեւս ունեցել է էական նշանակություն, առավել եւս, որ այդ հանգամանքի վկայություն է ՌԴ նախկին վարչապետների հետ մեկտեղ խորհրդի կազմում լինելու պարագան:

Ըստ ամենայնի, Ռուսաստանի կառավարության ղեկավարի շրջանակում էական նշանակություն է ստացել Կարեն Կարապետյանի «անցումային» փորձը, որ նա ձեռք է բերել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական խոշոր տրանսֆորմացիայի ժամանակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 14211 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից