Երևան
23 / Հունվար / 2020

Հայաստանը պատրաստ է. Թուրքիայի վերջին բաստիոնը

Lragir.am-ը գրում է․ Անդրադառնալով ԱՄՆ Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանն ու այդ համատեքստում Թուրքիայի ժխտողականությանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիան իր վարքագծով շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի եւ Հայաստանի անվտանգությանը:


Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը՝ ինչպես բոլոր նախորդները, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերության կարգավորման:


Հայաստանում կա որոշակի տարածված կարծիք, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է երկխոսեն հարաբերության կարգավորման եւ առկա խնդիրների քննարկման համար, եւ ամենեւին չկա երրորդ երկրներում ճանաչումից ոգեւորվելու անհրաժեշտություն, քանի որ դրանով այդ երկրները լուծում են լոկ իրենց հարցերը:

Թվում է, որ բավական կուռ տրամաբանություն է, բայց խորքային առումով՝ թերի: Բանն այն է, որ համաշխարհային քաղաքականության հարցերը սերտորեն փոխկապակցված ու փոխազդված են: Իսկ հայկական հարցը՝ ուզենք, թե ոչ, համաշխարհային քաղաքականության հարց է: Ըստ այդմ, չկա առանձին հայ-թուրքական հարաբերություն: Ավելին, առանձին նույնիսկ ռուս-թուրքական կամ ամերիկա-թուրքական հարաբերություն չկա: Ուրեմն պետք չէ խնդիրը նեղացնել ու հասցնել պատկերացման, թե հայկական հարցն ընդամենը «մահակ» է Թուրքիայի հանդեպ:

Հայկական հարցը ոչ միայն հայերի պատմական հիշողության, այլ համաշխարհային քաղաքականության պատմական հիշողության հարցն է: Գուցե հնչի տարօրինակ, սակայն անգամ եթե հայերը մոռանան այդ հարցը, համաշխարհային քաղաքականությունը դա չի մոռանալու երբեք:

Ու հենց այդ հանգամանքն է, որ Թուրքիային պետք է բերի դեպի Հայաստան, ու անընդհատ պահի Հայաստանի հետ գործակցության անհրաժեշտության դաշտում, որովհետեւ միայն դա է լինելու գրավականը, որ ամեն հաջորդ պահին հայկական հարցն Անկարային չհիշեցնեն որեւէ նոր ու տհաճ շեշտադրումով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 25977 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից