Երևան
17 / Փետրվար / 2020

«Հիշեք խոսքս». Զոհրապ Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Կառավարության նիստի ժամանակ վարչապետը մի պահ չդիմացավ ու ասեց, որ պետական ողջ ապարատը խոչընդոտում է կոռուպցիայի դեմ իր կողմից մղվող պայքարին: Այն, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր ու իսկապես այդպես է մտածում՝ կասկած անգամ չունեմ: Հիմա փորձեմ իմ մասով օգնել մեր վարչապետին, որպեսզի իրավիճակն ավելի ճիշտ գնահատի. Նախ, պարոն Փաշինյան, պետական ապարատը մարդիկ են, խաղալիքներ չեն, նրանք կրում են ինստիտուցիոնալ հիշողություն և պետականության հիմքն են, լավն է թե վատն է՝ մեր ժողովրդի հավաքական կերպարին այս պահին արժանի է: Կարճ ասեմ՝ պետությոնը դա ՀԿ չէ: Հիմա, երբ ասում եք ողջ պետական ապարատը դիմադրում է, ապա այստեղ էլ եք ճիշտ, քանզի պետական ապարատում կա 60 հզր դրամ ստացող Հարկադիր կատարման ծառայության աշխատակից և կա 1.5 մլն դրամ ստացող նորանշանակ նախարար կամ փոխնախարար: Երկուսի համար էլ հացի, շաքարավազի ու գազի գինը նույնն է, ասեմ ավելն՝ 60հզ ստացողը երեխա ունի, իսկ նախարարների մեծ մասը չէ: 60հզ ստացողը, որոնք իրականում շատ մեծ թիվ են կազմում, հոգնել էին նախկիններից, փողը պակասել էր, կամ էլ չկար ու եղավ այն, ինչ եղավ: Հիմա եկել եք Դուք ու ասում եք, որ թաթիկներ կկտրեք, բայց այդ թաթիկները հացի խնդիր ունեն, ասեմ ավելին՝ 1.5 մլն ստացողների մեծ մասը մինչ հեղափոխությունը այդ մարդկանց հետ նույն սոցիալական հարթության վրա էին ու հիմա պետական ապարատը տեսնում է, որ չէ տղեք ու աղջիկներ, եկեք մի բան էս պահին փախցնենք, միչև մեր հերթը գա՝ մենք սոված կմեռնենք: Այս մասը շատ կարճ գրեցի, եթե հետաքրքրի ավելի մանրամասն խոսել՝ իմ տեղը գիտեն բոլորը:

Հիմա եկանք Ձեր կողմից իրականացվող այն քայլերին, որոնցով խրախուսում եք ՀԿ-ների, իսկ ավելի ընկալելի լեզվով ասած՝ Սորեսի գրասենյակի կողմից ֆինանսավորվող ընկերություններին: Պարոն Վարչապետ, մեր լեզվով ասած՝ Հորդ Աստծուն մեռնեմ, նշյալ կազմակերպությունը կարողանում է իր աշխատողներին լուրջ աշխատավարձներ տալ, այնքան լուրջ, որ նույիսկ չեն էլ մտածի 50 կամ 60 հզ դրամ թռցնեն մաքսայինից կամ հարկայինից, նրանք իսկապես կարող են իրենց թույլ տալ լինել աշխատավարձով արժանապատիվ ապրող մարդ, իսկ պետական ապարատում աշխաավարձով կարելի է ապրել միայն Մեծ Պահքի շրջանում: Հիշեք խոսքս, հենց պետական ապարատը ստացավ արժանապատիվ աշխատավարձ, իրենցից պրոֆեսիոնալ ու իրենցից շատ պետություն սիրող չեք գտնի: Հավատացնում եմ Ձեզ՝ ցանկացած նախարարության քաղծառայության կրտսեր դասի պաշտոնյա ավելի շատ բան գիտի, քան միլիոններ ստացող շատ-շատ ՀԿ փորձագետներ: Մենք կարող ենք լինել ռոմանտիկ, դա իսկապես հաճելի է, բայց իրականությունն այլ է: Մարդիկ ապրել են ուզում, իսկ խոսքով երկար չես կերակրի: Թոշակառուն անկեղծորեն սպասում է 13-րդ թոշակի, պետական ու մասնավոր հատվածը մարդիկ մի քիչ պարգևավճարի, որ նոր տարի անեն, երեխեքին մի բան ավել առնեն: Թե չէ ընկել ենք միջազգային ինդեքսներից ու երգերից ենք խոսում:

Հ.Գ Սորեսի գրասենյակի մասով իմ կարծիքը թերևս շատերդ կհիշեք, չլինի այս հիմնադրամը, կլինի մյուսը, քանի դեռ արժանապատիվ աշխատավարձ ու թոշակ չկա, դրսի ֆինանսավորմամբ ուժեղացող կառույցներ միշտ էլ կլինեն ու դա կարող է չլինել Սորես, լինել օրիակ Յան Ցզի, կամ Ահմեդ Ալի: Հետևանքն ու պատճառը տարբեր բաներ են: Իսկ մինչ սա ընկալելը պետք է օրենք դարձնենք մեզ համար՝ մեր պետությունը ՀԿ չէ, սա Հայրենիք է»:

դիտվել է 8621 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից