Երևան
26 / Հունվար / 2020

Ադրբեջանը լրագրողների փոխայցն օգտագործեց իր շահերի համար. Էլիբեգովա

Այսօր «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ  ադրեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանը  լրագրողների փոխայցը  օգտագործեց իր շահերի համար։

«Ադրբեջանցի լրագրողները եկան, հավաքեցին իրենց նյութերը հայերի մասին, այն մասին, որ Հայաստանում ամեն ինչ վատ ա, սով ա, շուտով Արցախյան հարցը ի օգուտ Ադրբեջանի կլուծվի», - ասաց ադրբեջանագետը:

«Ադրբեջանցի լրագրողներն այստեղ փորձեցին հավաքել փաստեր ու ապացուցել իրենց այն կոնցեպտը, որ Արցախում հայերը վախենում են պատերազմից, իսկ Երևանում հետարքված չեն ու առկա է պառակտում հասարակության մեջ»,- իր խոսքում ընդգծեց Էլիբեգովան:

«Այդ բոլոր թեզերը ապացուցելու համար եկան հավաքեցին իրականության հետ որևէ աղերս չունեցող բաներ, պատմեցին իրենց հասարակությանը ու իրականությունը մնաց կադրի հետևում: Ադրբեջանը լրագրողների փոխայցը կարողացավ օգտագործել իր շահերի համար», - խոսքը եզրափակեց ադրբեջանագետը:

դիտվել է 4367 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից