Երևան
29 / Հունվար / 2020

Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր։ Անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքը։

Նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը, Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքի ապակին։


Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Ա-ին։


Վերջինս եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող աստիճանավանդակն ու երկաթյա մահակը։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

դիտվել է 3247 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նարեկ Մալյանն ազատ արձակվեց. LIVE

Ուղիղ. Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից