Երևան
28 / Փետրվար / 2020

ԱՄՆ Սենատի հայկական բանաձեւից հետո Պուտինն արտասվել է

Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին ռուսական արձագանքները հետաքրքիր էին: Դրանք ընդհանուր առմամբ մատնում էին Մոսկվայի շփոթվածությունը, քանի որ թերեւս վստահ էին, որ ԱՄՆ-ն չի գնա այդ քայլին: Ավելին, երբեմն հայերին նույնիսկ հիշեցնում էին, Հայաստանի հանդեպ ՌԴ վարվող քաղաքականության արդարացման համատեքստում, որ ՌԴ Պետական Դուման ճանաչել է ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ն ընդամենը շահարկում է այդ հարցը:


Պետք է նշել, որ 1995 թ. Հայերի ցեղասպանության ճանաչումից հետո Մոսկվան Անկարային անմիջապես հավաստիացրել է, որ դա հետեւանքներ չի ունենալու, եւ 1921 թ. պայմանագիրն ուժի մեջ է:


Գանք ռուսական արձագանքներին: Ընդհանուր առմամբ, տեղեկությունը ներկայացվեց բացառապես թուրքական բողոքի ու դժգոհությունների տեսանկյունից: Ռուսական մամուլում լայնորեն տարածվեց թուրքական ժխտողականության արշավը, համեմված Անկարան եւ Բաքուն ներկայացնող մեկնաբանների «հայկական զեղծարարություն», «կեղծիք» եւ նման այլ ձեւակերպումներով:

Մոսկվայի նման արձագանքը հասկանալի է՝ Ռուսաստանը հայերի 1915-1923 թթ. ցեղասպանության, հայրենազրկման ու տեղահանման «շահառուն» է Թուրքիայի հետ միասին, եւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերը խնդրի առաջ են կանգնեցնում Մոսկվային, Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության մասով:

Այս ֆոնին, ռուսական շփոթվածության ուշագրավ օրինակ է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ ռուսական առաջատար թերթերից մեկի հոդվածը, որն ավարտվում էր հետաքրքիր դիտարկմամբ: Ըստ այդմ՝ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ մտահոգ է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վիճակով: Նա ասել է, որ ողջ Ռուսաստանը եւ անձամբ ինքը արցունքն աչքներին եւ հետեւում դրան: Նա ասել է, որ քրիստոնյաները զանգվածաբար լքում են Մերձավոր Արեւելքը, եւ դա չի կարող չմտահոգել:

100 տարի առաջ մի քրիստոնյա ազգ՝ հայերը, Օսմանյան Թուրքիայում զանգվածաբար սպանվեց ու տեղահանվեց իր բնօրրանից: Ընդ որում, արդեն Սովետական Հայաստանի տարածքում Ռուսաստանի գործուն աջակցությամբ ու մասնակցությամբ սպանվել ու Ռուսաստանի խորքերն են քշվել հարյուր հազարավոր ցեղասպանությունից մազապուրծ հայեր: Դա երաշխիք էր Թուրքիային, հայոց ցեղասպանության հետեւանքների իրավական ամրագրումը: 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի տարածքները հանձնվեցին Թուրքիային ու Ադրբեջանին, Ռուսաստանը պարտավորվեց չեզոքացնել հայկական գործոնը

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 57785 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից