Երևան
26 / Փետրվար / 2020

Շղթայական ավտովթար Չարենցի փողոցում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 14։15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Peugeot Dieppe» (վարորդ՝ Հակոբ Ս., 1996 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Վ., 2001 թ.), «Toyota Land Cruiser TXL» և «Suzuki Fx4» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։

Փրկարարները հոսանքազրկել են «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենան։

դիտվել է 3336 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից