Երևան
24 / Փետրվար / 2020

Ադրբեջանում անցումն արագանում է

Հետհեղափոխական շրջանում առաջնագծում լարվածության հարաբերական նվազման պայմաններում հրադադարի խախտման դեպքերը գրավում են ավելի մեծ ուշադրություն, քան այն ժամանակ, երբ հանրությունը «վարժված» էր գործնականում ամենօրյա ռեժիմով միջադեպերին:


Այդ իսկ պատճառով, Տավուշի ուղղությամբ դեկտեմբերի 17-ի երեկոյան եւ գիշերը տեղի ունեցած կրակոցները գրավեցին հանրային նկատելի ուշադրություն:

Երկու միմյանց դեմ կանգնած բանակի պարագայում անշուշտ պետք չէ բացառել նաեւ այդօրինակ միջադեպերի այսպես ասած մարդկային գործոնը, առանց քաղաքական գործոնի ազդեցության:


Եղե՞լ է այս դեպքում քաղաքական գործոն, թե ոչ: Սակայն այն, որ միջադեպը տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարարի այն էլ Հայաստանում ավելի շատ աղմուկ հանած «խրոխտ» հարցազրույցի ֆոնին, հուշում է, որ քաղաքական գործոնի ազդեցություն լինելու պարագայում դա եղել է Բաքվի համար ոչ այնքան լավ օրից: Այլապես Մամեդյարովի «հաղթական» հարցազրույցն ու կրակոցների շանտաժը այդքան էլ համադրելի չեն:

Այդ իմաստով նաեւ հատկանշական է, որ դա տեղի է ունենում դեկտեմբերի 20-ին Սանկտ-Պետերբուրգում սպասվող ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքի ֆոնին: Սանկտ-Պետերբուրգ է մեկնում Նիկոլ Փաշինյանը: Մեծ հավանականությամբ այնտեղ է լինելու նաեւ Ալիեւը: Համենայն դեպս, մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի փոխնախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցը կատարած Մեհրիբան Ալիեւային, ՌԴ նախագահ Պուտինն ակնարկել էր, որ դեկտեմբերին ակնկալում է Սանկտ-Պետերբուրգում տեսնել Իլհամ Ալիեւին:

Մոսկվայում ստանալով Պուտինի «օրհնությունը», Մեհրիբան Ալիեւան Բաքու վերադարձից գրեթե անմիջապես հետո լուծարեց Ադրբեջանի խորհրդարանը: Նշանակվել է նոր ընտրություն, եւ փորձագիտական դաշտը գրեթե միաբերան արձանագրում է, որ նոր խորհրդարանը ձեւավորվելու է արդեն նոր նախագահ Մեհրիբան Ալիեւայի տակ լինելու հաշվարկով:

Ի՞նչ է սպասվում այդ ֆոնին ռազմական շանտաժի դիվանագիտությամբ փակուղում հայտնված եւ տիկնոջով նահանջի ճանապարհ փնտրող Իլհամ Ալիեւին Սանկտ-Պետերբուրգում: Ըստ երեւույթին ոչ այնքան հաճելի մթնոլորտ եւ խոսակցություն Պուտինի, հնարավոր է նաեւ ոչ ֆորմալ միջավայրում Նիկոլ Փաշինյանի հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 35875 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից