Երևան
28 / Փետրվար / 2020

Մեր կուսակցությունից ով փող էր սիրում, հիմա Նիկոլ Փաշինյանին է ծառայում․ Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ գործող իշխանությունները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն և այդպիսով իրենց կադրային խնդիրները լուծեն։

Նրա կարծիքով՝ խորհրդարանի կազմը և իշխանության մեջ գտնվող այլ պաշտոնյաներ փորձառու չեն։ «Ամոթ է, մեր երկիրը չպետք է այսպիսի Ազգային ժողով ունենա։ Լավ կլիներ, այսօր գոնե Շմայսը այնտեղ լիներ, խորհրդարան կդառնար»,- ասում է նա։

Անդրադառնալով իրենց իշխանության տարիներին պաշտոնյաների կոռումպացված լինելու թեմային՝ ասում է, թե «մեր կուսակցությունից ով փող էր սիրում, հիմա Նիկոլ Փաշինյանին է ծառայում»։ Իսկ արդյոք նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կգնա՞ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, եթե անհրաժեշտության դեպքում նրան հրավիրեն։ «Եթե պետական օղակ է կանչելու, Սերժ Սարգսյանը գնալու է»,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սկզկաղբյուր՝ a1plus.am

դիտվել է 11454 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից