Երևան
18 / Փետրվար / 2020

«Սա վախեցնելու, լռեցնելու և զգուշացնելու գործընթաց է». «Ժողովուրդ»-ի խմբագիր

Դեռևս անհայտ անձինք գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա են արել գույքը։

Լրատվամիջոցի խմբագիր Քնար Մանուկյանը Factor TV-ին պատմեց, որ առաջին հայացքից որևէ իր տարված չէ․«Ակնհայտ է, որ սա գողություն չէ, կոնկրետ ենթադրյալ հանցագործներին այլ բան է հետաքրքրել։ Խմբագրությունում կան բազմաթիվ թանկարժեք իրեր, որոնք ենթադրյալ հանցագործները չեն տարել»։

Մարտի 1-ի գործով անցնող Սերժ Սարգսյանի ցուցմունքը հրապարակելու համար Քնար Մանուկյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում․ «Իմ խախտված իրավունքների համար դիմել եմ ՄԻՊ-ին, որը տեղյակ է խնդրի մասին։ Այս ամենը կապեմ, տանեմ իշխանությունների հետ․․․ հստակ որևէ բան չեմ կարող ասել, բայց սա ակնհայտ լրատվամիջոցին ճնշելու, վախեցնելու մոտեցում է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 factor.am

դիտվել է 2929 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից