Երևան
28 / Փետրվար / 2020

Քոչարյանի աջակիցը մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել. ոստիկանություն (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով եւ արդյունքներով նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։ Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

 

«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ, խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

 

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 4493 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից