Երևան
28 / Փետրվար / 2020

Լևոն Քոչարյանը՝ ոստիկանության տեսանյութի ու երգիչների հետ հանդիպման մասին

«Ոստիկանության տեսանյութը շատ կասկածելի է: Մի տարբերակն այն է, որ այդ մարդուն հատուկ նպատակով ուղարկել են, ձայնագրել՝ շահարկելու համար: Երկրորդ տարբերակը փոքր-ինչ վատ տարբերակ է, չեմ ուզում մտածել: Ի սկզբանե այդ մարդու հայտնվելն է ինչ-որ հանգամանքներում եղել: Այս տարբերակի վրա առաջ չեմ ընկնի, բայց հաշվի առնելով այս իշխանությունների գործելաոճը, ամեն ինչ հնարավոր է». դեկտեմբերի 20-ին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռ. Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութին, որտեղ նշվում է, որ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:
Անդրադառնալով մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման՝ համացանցում տարածված տեսանյութին, Լ. Քոչարյանը նշեց, որ այդ հանդիպումը 2 ամիս առաջ է տեղի ունեցել, և ինքն էլ չի հիշում, թե ինչի մասին են զրուցել:

Ինչ վերաբերում է այն ստորագրություններին, որոնցով մշակույթի գործիչները ՀՀ նախկին նախագահի խափանման միջոցը փոխելուն հավանություն են տվել, ապա Լ. Քոչարյանն ասաց, որ ոչ մի ստորագրություն առանց դրանց տերերի համաձայնության չի եղել:

«Ստորագրություն որպես այդպիսին, ֆիզիկապես չի եղել, որքան ես հասկացա, այսօր ոչ մեկ փաստացի չի ստորագրում, գրում է, որ համաձայն է»,- ասաց Լ. Քոչարյանը:

դիտվել է 8672 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից