Երևան
21 / Փետրվար / 2020

Պուտինը դժվար էր քայլում. ինչ է կատարվել Սանկտ Պետերբուրգում

Lragir.am-ը գրում է․ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ եւ ԵՏՄ երկրների ղեկավարների հավաքից կադրերը եւ լուսանկարներն ավելի շատ բան են պատմում, քան պաշտոնական հաղորդագրությունները: Պուտինը դժվարությամբ էր քայլում, Նազարբաեւը քիչ մնաց ընկներ սեղանին մոտենալուց, Լուկաշենկոն ու Ալիեւը մռայլ էին ու անհաղորդ:


Հավաքից առաջ Կրեմլը ակնարկել էր կարեւոր հայտարարության մասին, որը սակայն գոնե հրապարակային չհնչեց: Խոսքը Բելառուսի հետ «խորն ինտեգրացիայի», ավելի շուտ մեկ պետության մեջ միավորման մասին է: Մինչ այդ խորհրդակցություններ էին եղել երկու երկրների նախագահների ու վարչապետների մակարդակով, սակայն համաձայնություն կարծես թե չկա:


Բելառուսի հետ «խորն ինտեգրացիայի» թեման ավելի շատ շոշափվում է Ռուսաստանում իշխանության տրանզիտի համատեքստում, այն առումով, որ այդպիսով Պուտինը կարող է առաջադրվել նաեւ 2024-ից հետո:

Միեւնույն ժամանակ, խնդիրը դրանով չի սահմանափակվում: Ռուսաստանում ներկայում տեղի է ունենում «Հայրենական պատերազմի» սակրալացում, Պուտինը իրեն նույնացնում է Ստալինի հետ, ով «մեծ հողահավաք» էր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 61926 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից