Երևան
21 / Փետրվար / 2020

Ռոբերտ Քոչարյանին համոզել են. նա դուրս կգա՞ այդտեղից

Lragir.am-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը նախօրեին հայտարարել էր, որ ունեն Ռոբերտ Քոչարյանի ազատության համար հայտարարությանը միացած բոլոր աստղերի եւ արվեստի գործիչների համաձայնության ապացույցները, պարզապես էթիկական, մարդկային տեսանկյունից ճիշտ չեն համարում դրանք հանրայնացնելը:

Հայտարարությունը ստորագրողներից շատերը հետո հայտարարել են, թե իրենց անունը այնտեղ է առանց համաձայնության, կամ իրենք բոլորովին այլ բանի են համաձայնություն տվել, ոչ թե ազատության կոչին:


Ո՞վ է իրավացի. ի վերջո դժվար է պատկերացնել, թե ինչ որ մեկի անունը կարող էր գրվել խաբեությամբ: Այլապես կգրվեին գուցե շատ ավելի անուններ ու ազգանուններ: Միեւնույն ժամանակ, Լեւոն Քոչարյանն ասում է, թե հասկանում է «հրաժարվողներին»՝ նրանք վախենում են հանրային ճնշումից:

Այդ դեպքում առաջանում է պարզ հարց՝ ո՞րն էր «ապացույցներով» հավաքագրման իմաստը, եւ աջակցություն հայտարարության իմաստն ընդհանրապես: Հարցն այն չէ, որ որեւէ մեկը չունի Ռոբերտ Քոչարյանին աջակցություն հայտնելու եւ ազատություն պահանջելու իրավունք: Ունի ցանկացած քաղաքացի: Բայց, տվյալ պարագայում իհարկե անկասկած է, որ գործ ունենք ոչ թե աստղերի անկեղծ պոռթկման, այլ մի նախաձեռնության հետ, որով ներգրավվել են նաեւ նրանք:

Լեւոն Քոչարյանը ակնարկեց, որ նախաձեռնությունը եկել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նորաստեղծ հանձնախմբից, որի ղեկավար Աղվան Վարդանյանն օրերս հանդիպել էր լրատվամիջոցներին:

Նախօրեին Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու նրա պաշտպանների բողոքը: Փաստորեն, թե Աղվան Վարդանյանն իր 60 հազար ստորագրության մասին հայտարարությամբ, թե միացած մոտ 60 աստղերը, այդ թվում Ռուսաստանից, որեւէ կերպ չօգնեցին Ռոբերտ Քոչարյանին: Բայց ոչ միայն չօգնեցին, այլ թերեւս նրան դարձրին էլ ավելի մեծ վրդովմունքի ու ինչ որ տեղ նաեւ հեգնական իրավիճակի թիրախ, այդ թվում «հրաժարվող աստղերի» առումով:

Ռոբերտ Քոչարյանը մնալու է կալանքի տակ: Իսկ մնալու՞ է նա պաշտպանական նույն մարտավարության ազդեցության կամ ենթակայության տակ, ինչ կիրառել է մինչեւ այժմ, թե՞ երկրորդ նախագահը կկարողանա դուրս գալ դրանից: Նրա գլխավոր խնդիրը գուցե առերեւույթ է բանտից դուրս գալը թվում: Նրա գլխավոր խնդիրը պաշտպանական այդ «կարծրատիպերից», ընկալումներից, ծուղակից դուրս գալն է, որում նա հայտնվել է տարատեսակ ներշնչումների հետեւանքով:

Այդ ամենի հետեւանքը եղել է այն, որ երկրորդ նախագահը որեւէ կերպ չի կարողացել թեթեւացնել իր դրությունը, փոխարենն ավելի է բարդացրել ու խճճել, դառնալով գործնականում տարբեր ներքին ու արտաքին քաղաքական, եւ իհարկե նաեւ որոշակի կոմերցիոն շահերի սպասարկման օբյեկտ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 16210 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից