Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Գնահատենք այն ամենն, ինչ ունենք այժմ և փորձենք բարելավել. Արևիկ Ծերունյան

Yelaket.am-ի զրուցակիցը տաղանդավոր նկարիչ-արվեստագետ Արևիկ Ծերունյանն է, ով ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, որից հետո Գեղարվեստի ակադեմիան՝ որպես նկարիչ:

«Դրանից հետո երկու տարի սովորել եմ մագիստրատուրայում և մեկնել եմ ԱՄՆ, որտեղ սովորել եմ Բոսթոնի թանգարանի գեղարվեստի դպրոցում և ավարտել եմ երկրորդ մագիստրատուրան,- ավելացրեց մեր զրուցակիցը:

«Հենց ԱՄՆ-ում ուսանելու տարիներին էլ ստեղծել եմ Հայաստանին նվիրված «Կորուսյալ կայսրություն» ստեղծագործությունը, որը ներկայացրել եմ սյուրռեալիստական պրիզմայի միջոցով: Սկզբում այդ միտքն ինձ մոտ քանդակային ինստալիացիայի նախագիծ էր, որը հետագայում ընդլայնվեց և վերածվեց գրքի:

Գրքի հիմքում փոքրիկ պատմություն է, որի հիման վրա ստեղծվեց քանդակային ինստալացիա, իսկ հետագայում վերածվեց թատերական ներկայացման՝ հենց ինստալացիայի ներսում:
Բոսթոնի մագիստրատուրան ավարտելուց հետո սկսեցի աշխատել այդ քաղաքում գտնվող հայկական թանգարանում, որտեղ էլ առաջին անգամ ներկայացրեցի «Կորուսյալ կայսրություն» ստեղծագործությունը:

Երեք տարի ԱՄՆ-ում սովորելուց և աշխատելուց հետո նոր եմ վերադարձել հայրենիք և արդեն Երևանում ունեցել եմ ցուցահանդես, որը «Կորուսյալ կայսրություն» ստեղծագործության ֆոտո տարբերակն էր, քանի որ քանդակներս Բոսթոնից չէի կարող բերել:

-Ցուցահանդեսից հետո ի՞նչ ծրագրեր եք նախատեսել, որտեղ կրկին հանդես կգաք Ձեր աշխատանքներով:

Դեռևս մտածում եմ վերջացնել գիրքս, որը դեռևս անավարտ է և գրվում է անգլերեն, իսկ հետագայում շատ եմ ցանկանում, որ թարգմանվի և լինի նաև հայերեն տարբերակը:
Նախատեսել եմ Հայաստանում մնալ մինչև ամառվա վերջ և, եթե հաջողվի մինչ այդ ավարտել գիրքը, ապա ցանկանում եմ տպագրել և ունենալ գրքի շնորհանդես:

Արևիկը, համառոտ ներկայացնելով «Կորուսյալ կայսրություն» գրքի սյուժեն, նշեց, որ այն ունի նաև արդի քաղաքական ենթատեքստ:

Գրքում ես հատուկ չեմ նշում, որ «Կորուսյալ կայսրություն»-ը դա հենց Հայաստանն է, որը հիմա չորս կողմից շրջապատված է մեկ այլ կայսրության կողմից, որի անունն է Բանալիա: Այդ կայսրությունը թաքնվել է բոլորի աչքից և կորցրել է իր վաղեմի փառքն ու հզորությունը, իսկ բնակիչները ձևացնում են իբր ունենք կարևոր պաշտոններ և կատարում են կարևոր դերեր, սակայն իրականում հիշեցնում են պալատական խեղկատակների: Իսկ կայսրուհին՝ Արմենան, ամեն ինչ կորցնում է՝ հարստությունը, փառքը, գեղեցկությունը:
Գրքում կա մի հերոս՝ Արևապահը, որը ստեղծել եմ Վ. Պուտինի կերպարով:

Ենթատեքստով նշել եմ Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ: Չնայած գրքում առկա է կայսրության չորս կողմից թշնամիներով շրջափակված լինելը, բայց դեռ հույս կա ետ բերել վաղեմի փառքը:

Պատմության ուղերձն այն է, որ փառաբանում եմ մեր պատմական հին կայսրությանը, սակայն նաև կոչ եմ անում ավելի ինքնաքննադատաբար մոտենալ ինքներս մեզ և ձերբազատվել փոքր ազգ լինելու բարդույթից: Նաև գնահատենք այն ամենն, ինչ ունենք այժմ և փորձենք բարելավել:

դիտվել է 2515 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը