Երևան
28 / Փետրվար / 2020

Դավիթ Ափոյանին ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ներկայացվել, հետևաբար ոստիկանության գործողությունները գնահատում եմ ապօրինի

Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է.

Այսօր առավոտյան ԵՊՀ իր աշխատասենյակից բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

Նրան ձեռնաշղթաներով, անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կերպով դուրս են բերել համալսարանից։

Հարկ է նշել, որ Դավիթ Ափոյանին ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ներկայացվել, հետևաբար ոստիկանության գործողությունները գնահատում եմ ապօրինի։

Այստեղ հատկանշական է, որ Ափոյանը մեծ հեղինակություն է վայելում ԵՊՀ ուսանողների շրջանում և իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես ԵՊՀ շահով՝ հաճախ ընդդիմանալով օրվա իշխանությունների կողմից ԵՊՀ նկատմամբ տարվող քաղաքականությանը։

Որպես համալսարանական և Հայաստանի քաղաքացի դատապարտում եմ ոստիկանության նմանօրինակ գործելաոճը և իմ վրդոհվմունքն եմ հայտնում կատարվածի առնչությամբ։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Դավիթ Ափոյանին և ներկայացնել պարզաբանում ոստիկանության կամայական գործողությունների առնչությամբ։

դիտվել է 2581 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից