Երևան
23 / Հունվար / 2020

Իր մորը վիրավորել են, ինքը կորոշի՝ խաղալ ազգային հավաքականում, թե ոչ. Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու մասին

երեկ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, չի ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի կազմում։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է լքել ֆուտբոլի ազգային հավաքականը։

Մեզ հետ զրույցում Մարինա Թաշչյանն ասաց. «Ես Հենրիկի հետ միայն ծնողական կապ ունեմ։ Որոշումը թող ինքը կայացնի, նա խաղում է ազգի համար։ Ինքը արդեն թող որոշի, եթե իր մորը վիրավորել են, կշարունակի, թե ոչ»,-ասաց Թաշչյանը։

Հարցին, թե ինքն ինչ դիրքորոշում ունի այդ հարցի շուրջ, ֆուտբոլիստի մայրը պատասխանեց. «Ես դեմ եմ, որ չշարունակի, ինքը խաղում է ազգի համար, ուղղակի Հենրիկը հիմա վիրավորված է իրենց վերաբերմունքից»։

դիտվել է 35149 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից