Երևան
21 / Փետրվար / 2020

Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը գնաճի հարցով իրենց մոտեցումներով «եղբայրներ են». Հրանտ Բագրատյան

 Այսօր դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց.

«Անհնար է լուրջ տնտեսական աճ ապահովել ցածր գնաճի դեպքում, սակայն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Փաշինյանն այդ հարցով «եղբայրներ» են, նրանք կարծում են, որ ցածր գնաճը լավ է»: 


«Հայաստանը պետք է հրաժարվեր սպառման տնտեսական մոդելից դեռեւս 2009 թվականից եւ անցում կատարեր ինտենսիվ արտադրությանը»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

«2019 թվականի ցուցանիշները կարող էին ավելի վատը լինել: Չկան նախադրյալներ, որ իրավիճակն առաջիկա 2 տարում կարող է բարելավվել: Ոչ մեծ աճ է գրանցվել վերամշակող արդյունաբերությունում, սակայն երկրի տնտեսությունում դեռեւս գերիշխում են մեքենաների ներմուծումն ու վաճառքը, տոտալիզատորներն ու հանքարդյունաբերության ոլորտը, սակայն դա չի կարող երկարաժամկետ զարգացման հիմք դառնալ»,- ընդգծեց Բագրատյանը:

դիտվել է 3937 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից