Երևան
18 / Փետրվար / 2020

Հրապարակվել է «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաքի նվիրատուների ցանկը. հավաքվել է ավելի քան 1,4 մլրդ ՀՀ դրամ

ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի ընթացքում նիվրատուների ցանկը. նրանք 84-ն են:

«Դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաք երեկոն Երեւանում։ Հիմնադրամի ողջ թիմը չափազանց ոգեւորված է ավելի քան 700 մլն ՀՀ դրամ նվիրատվության խոստմամբ, որն առաջիկայում կկրկնապատկվի «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, բարերար Քրիստին Սիմոնի կողմից, ով այդ մասին հայտարարեց երեկոյի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի միջոցով։ Այսպիսով՝ երեկոյի ընթացքում հավաքված գումարը կկազմի 1,4 մլրդ ՀՀ դրամ»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարությունում։

Ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, ընկերությունը հիմնադրամին է նվիրաբերել 200 մլն ՀՀ դրամ:

Երկրորդ խոշոր նվիրատուն «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամն է, նվիրաբերել է 150 մլն ՀՀ դրամ:

Երրորդ խոշոր նվիրատուն է Ջորջ Բաղումյանը, ով հիմնադրամին նվիրաբերել է 200 հազար ԱՄՆ դոլար: Հաջորդ խոշոր նվիրատուներն են «Corporation America»-ն եւ բարերար Գաբրիել Չենբերջյանը, նրանք «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել են 100 հազարական ԱՄՆ դոլար:


«Իմ քայլը» հիմնադրամի 2019 թ. ամենամյա գալա-ընթրիքի նվիրատվությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

 

դիտվել է 2490 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից