Երևան
23 / Հունվար / 2020

Սերժ Սարգսյանը կգնա՞, թե՞ դա կանի Նիկոլ Փաշինյանը

Lragir.am-ը գրում է․ Սերժ Սարգսյանը չունի ապրիլյան պատերազմի առնչությամբ խոսելու որեւէ խնդիր, հայտարարել է ՀՀԿ խոսնակը: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ամենավերջում մտադիր են լսել Սերժ Սարգսյանին:


ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ հայ ժողովուրդը, հայկական բանակը հաղթել են ապրիլյան պատերազմում: Խոսնակը նշել է, որ հանձնաժողովը թող հրավիրի Նիկոլ Փաշինյանին եւ հարցնի, թե որտեղի՞ց նրան տեղեկություն, երբ հայտարարում էր, որ ապրիլյանը պայմանավորված պատերազմ էր, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵՏՄ: Թե՞ վարչապետ դառնալով նա այդ հարցում էլ փոխել է կարծիքը, ասել է ՀՀԿ խոսնակը:


Նիկոլ Փաշինյանը կարծիքը թերեւս չի փոխել՝ պատերազմի համար ՌԴ պատասխանատվության մասով: Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարել է, որ ռեգիոնում կայունության համար պատասխանատուն Ռուսաստանն է, որ Ռուսաստանն ունի Ադրբեջանին զսպելու լիարժեք հնարավորություն եւ պատերազմը կնշանակի, որ Ռուսաստանն է այդպես ցանկացել:

Ի դեպ, Ռուսաստանի պատասխանատվության մասին երկու անգամ էլ ակնարկել է Սերժ Սարգսյանը, ապրիլյան պատերազմից հետո: Ապրիլի 22-ին Երեւանում ընդունելով ՌԴ արտգործնախարար Լավրովին, Սերժ Սարգսյանը հարցրեց՝ «ասացեք խնդրեմ, ինչու՞ այդպես ստացվեց, մենք ունենք մեր կարծիքը, բայց կուզեինք ձերն էլ լսել»: Հետո, 2017-ի մարտին, Մոսկվա կատարած այցի ընթացքում ՄԳԻՄՈ ելույթի ժամանակ նա հայտարարեց՝ երբ մեր գործընկերներին զգուշացնում էինք, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, մեզ հանգստացնում էին, թե դա ներքին սպառման համար է:

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը պատերազմի համար պատասխանատվության հարցը Մոսկվայի առաջ դրեց այսպես ասած կանխարգելման տրամաբանությամբ: Միաժամանակ, հարցը դրվեց շատ ավելի հստակ եւ ուղիղ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 11811 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից