Երևան
18 / Փետրվար / 2020

Սոս Ջանիբեկյանն ընդունել է Հրաչյա Հակոբյանի մարտահրավերը. ամեն ամիս գումար կփոխանցի

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի դրամական փոխանցումներն ու ՀՀ վարչապետի առաջարկած չելենջը շարունակվում են:

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մարտահրավերն ընդունել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ տեղեկացնելով այդ մասին ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրով ընդունեցի Հրաչյա Հակոբյանի՝ ինձ ուղղված մարտահրավերը:

Գրանցվել եմ himnadram.org կայքում, եւ սկսած դեկտեմբեր ամսից՝ ամեն ամիս հիմնադրամին ավտոմատ իմ հաշվից կփոխանցվի 10.000 դրամ: Մի փոքր ուշացումով մարտահրավեր եմ նետում Արման Միտոյանին, Արման Նշանյանին, Միշոյին»,- գրել է դերասանը:


Հիշեցնենք՝ Հրաչյա Հակոբյանի մարտահրավերներից մեկն էլ ավելի վաղ ընդունել էր երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Հիշեցնենք նաեւ, որ նոյեմբերի 23-ին վարչապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեց՝ մարտահրավեր է նետում աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին, Ալեքսիս Օհանյանին՝ առաջարկելով ամեն ամիս 23 դոլար փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: Եվ նրանցից յուրաքանչյուրն իր հերթին պետք է մարտահրավեր նետեր եւս 3 հայի՝ անելով այդ ամենը հրապարակային:

դիտվել է 5008 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից