Երևան
28 / Փետրվար / 2020

«Շենգավիթը, Հարավ-արեւմտյան թաղամասն էլ են իմը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարին անցավ, սարքեցի՞ք Հաղթանակ թաղամասի կոյուղին, ինչպես խոստացել էիք՝ որպես այդ տարածքի պատգամավոր՝ հարցրինք Հրաչ Հակոբյանին։ «Կոյուղին սարքելու համար Երեւանի ավագանուն էի դիմել, ստացել եմ նամակ, որ այս պահին թաղամասում ավարտվում են ասֆալտապատման աշխատանքները, եւ պայմանավորվածություն կա «Վեոլիա ջրի» հետ` հաջորդ փուլի համար»: Ե՞րբ եք վերջին անգամ եղել Ձեր ընտրատարածքում։ ««Հաղթանակն» իմ միակ ընտրատարածքը չէ` Շենգավիթը, Հարավ-արեւմտյան թաղամասն էլ են իմը, մի քանի ամիս առաջ եմ եղել»:

Պոկեցի՞ք Ձեր նախընտրական լուսանկարները, որ մինչ օրս թաղամասի սյուներին են։ «Ես չեմ հանդիպել. եթե Ձեզ համար դժվար չէ, կպոկե՞ք»: Պոկենք` ի՞նչ անենք։ «Մի մաքուր տոպրակի մեջ դրեք այդ պաստառը, փոխանցեք ինձ»: Ձեր նկարը սյան վրայից նայում է գյուղ մտնող ճանապահին, որը կատաստրոֆիկ վիճակում է՝ նեղ, փոշոտ, մայթ չկա, փողոցի կենտրոնով՝ դպրոց գնացող փոքրիկներ։ «Ասֆալտապատում է ընթանում գյուղի մեջ, հետո կանցնենք գյուղ մտնող ճանապարհին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4553 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից