Երևան
28 / Փետրվար / 2020

Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 07:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում` նախկին «Պիոներ պալատ»-ի մոտակայքում, տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով մեկնել է այլ կանչի:

Պարզվել է, որ տրոլեյբուսը (վարորդ՝ Վալերի Տ.) վրաերթի է ենթարկել Ջիվան Մ.-ին (ծնված 1950 թ.): Քաղաքացին ինքնուրույն մոտեցել է շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել:

դիտվել է 4334 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից