Երևան
28 / Փետրվար / 2020

Սու-30ՍՄ-ներն արդեն Հայաստանում են

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում այսօր վարչապետի ներկայությամբ թռիչք են արել արդեն Հայաստան ժամանած նոր Սու-30ՍՄ ինքնաթիռները։ Այս մասին իմանում ենք վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

Նշենք, որ ըստ ռազմական թեմայով մասնագիտացած հեղինակավոր BMPD բլոգի՝ ՀՀ ԶՈւ համար Սու-30ՍՄ գնելու շրջանակային համաձայնագիրը կնքվել է 2012-ին, իսկ բուն, գնման պայմանագիրը կնքվել է 2019-ին։ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջին խմբաքանակով 4 ինքնաթիռ է պատվիրվել, սակայն Հայաստանը մտադիր է գնել ևս 8-ը՝ ձևավորելով մեկ ամբողջական էսկադրիլիա։

Հետխորհրդային տարածքում բացի Ռուսաստանից, Սու–30ՍՄ կործանիչներով զինված են Բելառուսն ու Ղազախստանը, իսկ մյուս տարվա սկիզբ Հայաստանը նույնպես կստանա իր պատվիրած առաջին երկու կործանիչը։

Ռազմինֆոն վերլուծել է, թե արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։

դիտվել է 15207 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից