Երևան
23 / Հունվար / 2020

Հայաստանն ընդդեմ թուրք-ադրբեջանական բանակի. Նախիջեւանի թեժ ուղղությունը

Lragir.am-ը գրում է․ Չնայած Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է ամրացնել Նախիջեւանում համազորային բանակն ու դիրքերը, սակայն Հայաստանի զինված ուժերը դա թույլ չեն տալիս եւ 2019 թվականի ընթացքում եղել է Նախիջեւանի ուղղությամբ դիրքերի մարտավարական բարելավում, արդյունավետ վերահսկողության ենթակառուցվածքների ձեւավորում եւ զինտեխնիկայի համալրում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:


2019 թվականի ավարտը նշանավորվում է Նախիջեւանի շուրջ հետաքրքիր մթնոլորտի ձեւավորմամբ: Մի քանի շաբաթ առաջ Ալիեւը Նախիջեւանի գերագույն խորհրդի նախագահի հետ հանդիպմանը բավականին թափանցիկ ակնարկ էր արել այն մասին, որ Բաքուն դժգոհ է Նախիջեւանում վիճակից: Ադրբեջանի 2020 թվականի բյուջեում էապես կրճատվել է Նախիջեւանին հատկացվող դոտացիան: Ալիեւը հայտարարել էր, թե Նախիջեւանն ինքը պետք է աշխուժացնի իր տնտեսական կարողությունները:

 

Ադրբեջանում լուծարվել է խորհրդարանը, զուգահեռ որոշվել է խորհրդարանի արտահերթ ընտրություն անել նաեւ Նախիջեւանում: Իսկ Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը դիտվում է Ադրբեջանում Ալիեւների նախիջեւանյան կլանից իշխանությունը Փաշաեւների կլանին փոխանցելու «թավշյա» գործընթացի համատեքստում:

Ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու այն Նախիջեւանի ուղղությամբ, եթե դիտարկենք հանգամանքը, որ Նախիջեւանը փաստացի թուրքական ազդեցության ներքո է, իսկ Ադրբեջանում իշխանափոխության թավշյա գործընթացի մեկնարկը գործնականում տրվել է Մոսկվայից:

Արդյոք այդ իմաստով Նախիջեւանում կարող են բախվել մոսկովյան եւ թուրքական տրամադրությունները: Առավել եւս, որ կա դրան տանող առավել խորքային շարժառիթ՝ ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը, որի 100-ամյակը կլրանա 2021 թվականին: Այդ պայմանագրով սահմանված է Նախիջեւանի կարգավիճակը: Մոսկվան ու Անկարան պետք է վճռեն, թե ինչպես են հարաբերվում հետո՝ շարունակու՞մ են պայմանագիրը, թե ոչ, ըստ այդմ՝ առաջանում է Նախիջեւանի կարգավիճակի, դրա շուրջ նոր պայմանավորվածության հարցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 27644 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից