Երևան
27 / Հունվար / 2020

Կայանատեղիների «գեներալները». Երբ անձնական հարմարավետությունն ամեն ինչից վեր է (ֆոտո)

Հայաստանի մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի ավելացմամբ վատթարացել է կայանատեղիների հետ կապված վիճակը: Երեւանի կենտրոնում հաճախ կայանատեղի գտնելը լուրջ խնդիրներ է առաջացնում: Խնդիրն ի վիճակի չեն լուծել ո՛չ «կարմիր գծերը», ո՛չ վճարովի կայանատեղիները:

Օբյեկտիվ հետեւանքներ ունենալով՝ խնդիրը, սակայն, հաճախ ցուցադրում է նաեւ սուբյեկտիվ մոտեցումներ. մեկը կայանատեղի որոնելով՝ պտույտներ է կատարում եւ ի վերջո՝ մինչեւ նշանակման կետ ոտքով բավականին մեծ տարածություն անցնում, մյուսը հրաժարվում է դեպի կենտրոն սեփական մեքենայով ուղեւորությունից, իսկ ինչ-որ մեկն էլ պարզապես քամահրում է ճանապարհային երթեւեկության կանոններն ու սովորական քաղաքավարությունը՝ անձնական հարմարավետությունն ամեն ինչից վեր դասելով: Արդյունքում՝ հաճախ կարելի է մեծաչափ մեքենաներ տեսնել մայթերին, սիզամարգերին, որոնք փակում են հետիոտնային անցումները եւ թեքահարթակները:

Կայանատեղիների այսպիսի «գեներալների» պահվածքն է հաճախ դառնում խցանումների, տուգանքների (որից հետո իրենք՝ վայ վարորդները գանգատվում են համացանցում եւ իրավասու մարմիններում) եւ, որն ավելի վատթարն է՝ ճանապարհային պատահարների եւ վրաերթերի պատճառ:

NEWS.am-ը ներկայացնում է այդպիսի անկիրթ պահվածքի մի քանի օրինակներ: Լուսանկարները կատարվել են Երեւանի փողոցներում եւ վերցվել են ֆեյսբուքյան «Մի՛ վարվեք այդպես» խմբից:

դիտվել է 24760 անգամ

Այս թեմայով

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից